Ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկում ծնողները դիմել են կրթության եւ գիտության քաղաքային վարչության՝ առաջարկելով ապակոմունիստականացնել Ձմեռ Պապին: Այս մասին հաղորդում է «Ապոստրոֆ»-ը:
«Քաղաքի ծնողական հանրության ներկայացուցիչներն էլեկտրոնային նամակով դիմել են մեզ՝ կրթության համակարգն ապակոմուստիստականացնելու հարցում օգնության խնդրանքով, մասնավորապես, նախակրթարաններում եւ հանրակրթական հաստատություններում ամանորյա միջոցառումներին Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի հրավիրելու նպատակահարմարության հարցով, քանի որ նրանք «հին» համակարգի մնացորդներն են, իսկ ուկրաինացի ժողովուրդը Սուրբ Նիկոլայ եւ Քրիստոսի Ծնունդ ունի»,- ասված է հաղորդագրությունում: