Հայաստանի ՊՆ N զոարամասերից մեկի մարտական դիրքում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, զինծառայող է վիրավորվել, որին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ զինծառայողի վիճակը ծանր է։
«Ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը ստացել է ձախ թոքի վիրավորում։ Նրան երեկ «Ճամբարակ» բժշկական կենտրոնից տեղափոխել ենք մեզ մոտ, վիճակը ծանր է»,- ասաց հոսպիտալի պետը։