News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները  հաջորդ դատական նիստին չեն մասնակցի, եթե այն անցկացվի ռուսական ռազմաբազայի տարածքում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին,  Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստին լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ նա սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրն է։

«Անմարդկային պայմաններ են դատարանում, մենք համաձայն չենք, որ գործը քննվի ռուսական ռազմաբազայում, եթե հաջորդ նիստն էլ այստեղ լինի, մենք չենք մասնակցի, կբոյկոտենք, մենք ուզում ենք, որ գործը քննվի Հայաստանի դատարանում»,–ասաց Ռիտա Պետրոսյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս հարցը կքննարկեն իրենց վստահորդների հետ։

Նշենք, որ դատական նիստի մեկնարկին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանին, Երվանդ Վարոսյանին եւ Երեմ Սարգսյանին թույլ չէին տալիս մտնել դատարանի դահլիճ։ Միայն տուժողի իրավահաջորդների դահլիճը լքելուց հետո փաստաբանները կարողացան մտնել դահլիճ։

Մեզ հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենց թույլ չէին տալիս մեքենա կայանել ռազմաբազայի մոտ, եւ ոստիկանները ստիպում էին մեքենան բավականին հեռու կայանել։ «Մենք հրաժարվեցինք ուղղակի դա անել ու մոտենալ ռազմաբազային ոտքով, պահանջեցինք, որ մեքենան մոտենա ռազմաբազային: Մենք հայտարարեցինք, որ հակառակ պարագայում պարզապես կհրաժարվենք մասնակցել նիստին։ Մեզ համար անթույլատրելի են այն պայմանները, որոնք կան ռազմաբազայում»,–ասաց Լուսինե Սահակյանը

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ