News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դատարանը մեկ ամսով հետաձգեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Դատական գործընթացին միացած, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի երկրորդ հասարակական պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդել է դատարանին մեկ ամսով հետաձգել դատավարությունը, որպեսզի ծանոթանա գործի նյութերին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Միջնորդության կապակցությամբ կողմերը առարկություններ չեն ներկայացրել: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի չխախտվի Պերմյակովի պաշտպանության իրավունքը»,-հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որը ներկայացում է տուժողների իրավահաջորդների շահերը: Նա նաեւ խնդրել է հաջորդ դատական նիստին աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծել:

Նշենք, որ դատարանում Պերմյակովի շահերը պաշտպանում էր հասարակական պաշտպան Արմեն Պողոսյանը, որի լիազորություններն ավարտվում են հունվարի 1-ին:
Դատական գործընթացն սկսվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ն, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն այն տեղի է ունենում ռուսական ռազմակայանի տարածքում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը 12-ին:

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ