News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատաքննության ընթացքում հայկական կողմն ակնհայտորեն սահմանափակված է ռուսական գործողություններով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

«Առաջինը` դատաքննությունն անցկացվում է արտագնա նիստի տեսքով ռուսական ռազմաբազայում: Երկրորդ` նիստին ներկա են ռուս զինծառայողներ: Այս ամենը նշանակում է` ռուսական կողմը հսկում է հայկական դատը: Մենք համոզված ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի»,- ասաց Արթուր Սաքունցը` նշելով, որ վարույթ պետք է հարուցվի նաեւ Դատական դեպարտամենտի նախագահի նկատմամբ:

Սաքունցի համոզմամբ` Հայաստանի նախագահը պետք է հսկողություն իրականացներ, որ դատաքննությունն անցկացվի արդար: Հակառակ դեպքում, ըստ իրավապաշտպանի, Պերմյակովն ազատ չի լինի իր պատասխաններում, ցուցմունքներում եւ կխորացնի վարկածները, որ ռուսական կողմն ունի թաքցնելու բաներ, իսկ հայկական կողմն անտեսում է ՀՀ օրենսդրությունն ու աջակցում է այդ երեւույթները թաքցնելուն. «եթե հունվարի 18-ին նույն պայմանները լինեն, ապա մենք կմիջնորդենք, որ նիստերը տեղափոխվեն Հանրապետության ցանկացած այդ դատարանի շենք»:

Հիշեցնենք, որ Պերմյակովի գործով դատավարությունը դեկտեմբերի 18-ից սկսվել է: Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դժգոհում են, որ նիստն անցկացվում է ռուսական ռազմաբազայում, քանի որ պայմաններ ստեղծված չեն աշխատանքի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ