News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագրերը նպաստել են ԱՄՆ պետական պարտքի կտրուկ մեծացմանը։ Ինչպես գրում է Financial Times Deutschland-ը, այսօր այն ամերիկյան ՀՆԱ-ից շատ ավելի արագ է աճում, և նման քաղաքականության շարունակման դեպքում 5 տարի հետո կարող է հասնել ազգային ՀՆԱ-ի 100%-ին։

Նախագահ Բարաք Օբաման, շարունակում է պարբերականը, կհայտնվի առավել մեծ ճնշման տակ՝ բյուջեի կանխատեսվող դեֆիցիտի ավելացման պատճառով և ստիպված կլինի կրճատել ֆինանսավորման ծրագրերն ու սոցիալական փաթեթների համար նախատեսված ծախսերը։ Մի շարք հանրապետականների կողմից արդեն վաղուց քննադատություն է հնչում Օբամայի քաղաքականության հասցեին։

Հոդվածագիրը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին ճշգրտել բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ իր կանխատեսումները առաջիկա 10 տարվա համար։ Ըստ պաշտոնական կանխատեսումների, այդ ընթացքում այն կհասնի շուրջ 20 տրլն. դոլարի։ Մյուս կողմից, նշվում է հոդվածում, ԱՄՆ տնտեսության փրկությանն անհրաժեշտ ֆինանսական ծախսերի ճշգրիտ գումարը մինչ այժմ անհայտ է։ Որոշ փորձագետներ նշում են բանկերի փրկության, ավտոմոբիլային ոլորտի ու հասարակական երաշխիքների համար նախատեսված 23,7 տրլն. դոլարի գումար։

Հենց նման գումար է նշվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների համար պատրաստված Նիլ Բարոֆսկու զեկույցում, որը ղեկավարում է խնդրահարույց ակտիվներից ազատվելու պետական ծրագիրը։ Այդ գումարն իրենից ներկայացնում է ոչ թե կոնկրետ ծախսերը, այլ երկրի տնտեսության մեջ պետական բոլոր ինտերվենցիաների գումարը։ Ինչպես եզրափակում է պարբերականը, վարկանիշային շատ գործակալություններ սկսում են կասկած հայտնել Միացյալ Նահանգների նկատմամբ AAA-ի առավելագույն հուսալիութան վարկանիշի կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ