News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են որոշակի փաստաթղթերի վերաբերյալ  միջնորդություն ներկայացնել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ հաղորդել այս պահին չի կարող:

Փաստաբանը հույս հայտնեց, որ այդ միջնորդությունը գոնե դատարանը կբավարարի:

«Մինչեւ այս ներկայացված միջնորդությունները դատարանը կարծես թե դիտարկում էր որպես տեխնիկական խնդիրներ, ինչը սակայն, այդպես չէր, իսկ առաջիկայում ներկայացվելիք միջնորդությունները էական նշանակություն ունեն եւ եթե դատարանը չբավարարի դրանք, ապա նշանակում է, որ ինքը չի ցանկանում, որ իրականությունը պարզվի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ