News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում՝ ռուսական բազայի տարածքում, ավելի քան կես ժամ ուշացումով սկսվել է Ավետիսյանների սպանության գործով հերթական նիստը։

Տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչները, ինչպես խոստացել էին նախորդ նիստի ժամանակ, միջնորդություն են ներկայացրել ռուսական կողմից Վալերի Պերմյակովի առողջական վիճակի, զորակոչման եւ ծառայության մասին մի շարք փաստաթղթեր տրամադրելու մասին։ Միջնորդությանը միացել էին նաեւ տուժածների իրավահաջորդները։ Ամբաստանյալն ասաց, որ ինքը առարկություններ չունի։

Միջնորդությունը առաջ բերեց դատավոր Հարություն Մովսիսյանի առարկությունը, որը համարեց, որ միջնորդությունը վաղաժամ է։ Այդ կապակցությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը ստիպված էր հիշեցնել Քրեական դատավարության օրենսգրքի մասին, որի համաձայն կողմերն իրավունք ունեն այդ փուլում փաստաթղթեր պահանջել։ Սակայն դատավորը կարծիքը չփոխեց։

Դրան ի պատասխան՝ դահլիճից հարազատները դատավորին մեղադրեցին կողմնակալության մեջ։ Դատավորը նախընտրեց անտեսել եւ իրավախախտներին դահլիճից դուրս չհանել։

Դատավորի վճռին ի պատասխան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դրանով դատավորը իրենց զրկում է միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ Իրավաբանը հարցրեց, թե ում շահերն է պաշտպանում դատավորը, եթե բոլոր կողմերը պաշտպանում են միջնորդությունը, եւ միայն դատավորն է դեմ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եզրակացրեց, որ դատավորը այդպիսով հանդես է գալիս որպես կողմ։

Միջնորդությունը բավարարելու փաստաբանների եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցի փորձերը հաջողություն չունեցան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ