News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների տուն զինվորական համազգեստով որեւէ մեկը երբեւէ չի այցելել: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, դատարանում հայտարարեց Ավետիսյանների հարեւանուհին, գործով վկա Ռուզաննա Հակոբյանը:

Հարեւանուհին նշեց, որ իրենց տունը Ավետիսյանների տնից 2 տուն հեռու է, բացի դրանից ինքն աշխատում է նրանց տան մոտ գտնվող խանութում: Այդ օրը առավոտյան 10:10-ի մոտ մի կին մտել է իրենց խանութ եւ խնդրել, որ «Շտապօգնություն» կանչեն, այդ կինը  Ռիտա Պետրոսյանն էր` սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը, որն առաջինն է գտել ընտանիքի սպանված անդամներին: Հարեւանուհին պատմեց, որ առավոտյան Ավետիսյանների տան կողքով անցնելիս ոչ մի տարօրինակ բան չի նկատել:

Այսօր վկայություն տվեց նաեւ Գյումրիի «Շտապօգնության» բուժքույր Գայանե Մելքոնյանը, նա պատմեց, որ «Շտապօգնությունում» ահազանգը ստացվել է ժամը կեսօրին մոտ, ահազանգել են, որ Մյասնիկյան 188 հասցեում շմոլ գազից թունավորվածներ  կա: Դեպքի վայր հասնելուց հետո առաջինը հենց Գայանե Մելքոնյանն է մտել Ավետիսյանների տուն.

«Ես մենակ վերցրել եմ իմ պայուսյակը, մտել եմ առաջին սենյակը, վերմակը մի քիչ հեռու տարած պառկած էր մի կին, տեսա, որ արյան չորացած հետքեր կային, հասկացա, որ գազի թունավորում չէ: Հետո առաջ գնացի սենյակներով, տեսա մի կին ու տղամարդ, էլի արյան չորացած հետքերով, մոտեցա տեսա, որ սառած է, գնացի առաջ մի մեծ տախտա կար, տեսա, որ կին ու տղամարդ կար պառկած վրան, կնոջ մազերը գզգզված էին, վզի հատվածում արյունոտ էր, վերմակը վերցրի, էդ կնոջ գրկում երեխա կար, էլի արյունոտ, հետո մանկական մահճակալում երեխա կար, միայն ինքն էր ողջ: Երեք հատ կտրած վերք կար վրան: Զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն կանչեն, ես երեխային գրկեցի ու դուրս վազեցի, ասացի ինչ գնով էլ լինի պիտի փրկենք էս երեխային, տարանք հիվանդանոց: Տուն, որ մտա մութ էր, դարպասն էլ էր բաց, տան դուռն էլ»,-պատմեց բուժքույրը:

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղակայված դատական նիստերի դահլիճում շարունակվում է  վկաների հարցաքննությունը, նշենք, որ ընդմիջումից հետո տուժողի իրավահաջորդները` Ավետիսյանների 2 դուստրերը դատական նիստին չեն մասնակցում, ընդմիջումից հետո հեռացել են:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ