News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիմարություն է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, թե Սիրիայում լարվածություն աճում է ռուսական ներկայության պատճռով։

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների շնորհիվ ընդամենը մի քանի ամսում սիրիացիները հավատացին, որ կարելի է պայքարել եւ ոչնչացնել միջազգային ահաբեկչությունն իրենց երկրում»,-ընդգծել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Կոնաշենկովի խոսքով, «եթե ինչ-որ մեկն այսօր «լարվում է» Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններից, ապա միայն ահաբեկիչները»։ Նա ընդգծել է, որ «նախքան Սիրիայում ռուսական ավիացիայի հայտնվելը հենց ՆԱՏՕ-ի երկրներն էին մոտ երեք տարի ցուցադրում, թե իբր ոչնչացնում են միջազգային ահաբեկչությունը»։

Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունները «խափանում են սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները«, քանի որ «հիմնականում ուղղված են ապստամբների դեմ»։

«Մենք տեսնում ենք, որ ռուսական ինտենսիվ հարվածները հասցվում են առավելապես սիրիական ընդդիմության խմբավորումներին։ Դա խափանում է սիրիական խնդրի քաղաքական կարգավորման բանակցություններին ուղղված ջանքերը»,-հայտարարել է Սթոլթենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ