Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 8-ին, վաղ առավոտյան մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Սերոբ Խաչատրյանը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ երեկոյան, նա մահացել է լյարդի անբավարարությունից: