News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նորածին որդուն կորցրած՝ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որեւէ բարդություն, խնդիր չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց ծննդկանի հղիությունը հաշվառման վերցրած եւ վարած Ազատուհի Ղազարյանը, որն աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում:

«Սիմա Եփրեմյանը դոպլեր հետազոտության էլ է ենթարկվել, պտուղը որեւէ խնդիր չի ունեցել: Հղիության ողջ ընթացքում էլ հղին որեւէ խնդիր չի ունեցել»,- ասաց բժշկուհին:

Ավելի վաղ մահացած նորածնի հայրը Մակար Անտոնյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:

«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասել էր Մակար Անտոնյանը:

Երեխայի մահվան պատճառը դեռեւս պարզ չէ: Ծնողները պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ