![](img/news/31/10/60/default.jpg)
Ռուսական գրոհիչ օդանավերը Սիրիայի Լաթաքիա նահանգում ոչնչացրել են սպառազինություններով 9 բեռնատար, սպանել ավելի քան 40 ահաբեկչի։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սու-25 գրոհիչ օդանավերը Էլ Կարաթեյն-Հոմս ճանապարհի երկայնքով տեխնիկա տեղափոխող 3 ավտոշարասյուն են նկատել, որոնք գրոհայիններին զենք եւ զինամթերք էին մատակարարում։ Ահաբեկիչների տեխնիկայի այդ կուտակմանը ավիացիոն հարված է հասցվել, որի արդյունքում ոչնչացվել է 9 բեռնատար, 2 միավոր զրահատեխնիկա եւ ավելի քան 40 գրոհային»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, Լաթաքիայի Բրումա բնակավայրի մոտ ոչնչացվել է գրոհայինների մեկ հենակետ եւ ականանետային դիրք։