News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ միջին չափերի աստերոիդի անկումը կհանգեցնի երկրագնդում ջերմաստիճանի նվազման եւ դրա հետեւանքով անբերրիության եւ սովի: 

Հետազոտողները հաշվարկել են, որ եթե մեր մոլորակին  1 կմ տրամագծով աստերոիդ հարվածի, դա կհանգեցնի երկրագնդի կլիմայի կտրուկ փոփոխության: 

Մասնագետները նման եզրակացության են հանգել այն բանից հետո, երբ համանման իրավիճակ են մոդելավորել, տեղեկացնում է Informing-ը: 

Այսպես, պարզվել է, որ երկրագնդի վրա  1 կմ տրամագծով աստերոիդի անկումը  15 կմ տրամագծով կոն կառաջացնի, ինչն իր հերթին կհանգեցնի նրան, որ մթնոլորտում մեծ քանակությամբ փոշի կհայտնվի, իսկ լայնածավալ հրդեհները օդ կբարձրացնեն շատ մուր: Վատագույն դեպքում փոշին մթնոլորտում կմնա   6 տարի, իսկ մուրը` 10:

Գիտնականները համարում են, որ փոշու եւ մրի մասնիկները արեւի ազդեցությամբ կսկսեն ոչնչացնել երկրագնդի օզոնային շերտը, երկրագնդի միջին ջերմաստիճանը կնվազի  ըստ Ցելսիուսի 8 աստիճանով, ինչը կհանգեցնի բույսերի բերքատվության նվազման: 

Մասնավորապես, նման սցենարի դեպքում բերքատվության աղետալի անկում է սպառնում նախ եւ առաջ Եվրոպային, Հյուսիսային Ասիային եւ Հյուսիսային Ամերիկային:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ