News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարվածով սպանված Հեղինե Դարբազյանի 15-ամյա որդին՝ Կարեն Առաքելյանը, հոր հանդեպ վրեժխնդրությամբ է լցված։

38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, ասում է՝ 15-ամյա Կարենը համացանցով ոստիկանության տեսանյութում տեսել է հոր ինքնախոստովանականի կադրերը, որտեղ հայրը ընդունել է, որ ինքն է սպանել մորը, եւ ասել, որ չի զղջում իր արարքի համար։

«Երեխան անընդհատ դնում, նայում է, սրտիցս արյուն է կաթում, ասում է՝ հլը սպասի,  դու դուրս արի, ես էլ չեմ զղջա»,-ասաց սպանված Հեղինեի քույրը։

Կարենը նաեւ կատարվածից հետո, մորաքրոջ խոսքով, հրաժարվել է նախկին դպրոց հաճախել, ասել է՝ «չեմ գնա, ինձ կասեն մարդասպանի երեխա»։

Հեղինեի անչափահաս երեխաները, որոնք գործով վկա են, խուսափում են դատարան գալուց, չեն ուզում հորը տեսնել։

«Ես եմ դողում էդ տականքին նայելուց, պատկերացնու՞մ եք երեխաները ինչ կապրեն»,-ասաց սպանված Հեղինեի քույրը։

Քրիստինե Դարբազյանին վրդովեցնում է այն, որ Արտակը կալանավայրից զանգահարում է երեխաներին՝ Կարենին եւ նրա քրոջը՝ Էլենին, եւ ներողություն խնդրելու, նրանց որպիսության մասին հետաքրքրվելու փոխարեն հարցնում է, թե Հեղինեի կրպակի ապրանքների հետ նրա մահվանից հետո ինչ են արել։

«Բերդից զանգում ա երեխեքին, չի ասում՝ ո՞նց եք, ի՞նչ եք ուտում, դպրոց գնու՞մ եք, թե՞ չէ,  կներեք, որ ձեզ մորից եմ զրկել, ասում ա էդ խանութի ապրանքը ի՞նչ ա արել մերդ, երեխեքի հետ ապրանքի կռիվ ա անում, հիմա արդեն չեն էլ ուզում խոսել հետը»,-ասաց նա։

Սպանված Հեղինեի որդին եւ դուստրը այժմ ապրում են նրա ծնողների եւ եղբոր ընտանիքի հետ։

Նշենք, որ Հեղինե Դարբազյանի սպանության գործով նիստը արդեն երկրորդ անգամ չի կայանում։ Այս փաստը վրդովեցնում է սպանված կնոջ հարազատներին եւ նույնիսկ գործով վկաներին։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ