News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամբողջ հանրությանն ուղղված շատ հստակ ուղերձով է հանդես եկել: Այդ մասին փետրվարի 15-ին հայտնել է Ազգային ժողովի  ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: 

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահի վերջին ելույթը հետեւել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Մեր առաջ որոշակի խնդիրներ են դրված: Բնականաբար, սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտ էր նման ուղերձը, որպեսզի նախագահը նախանշեր այն խնդիրները, որոնք պիտի իրականացվեն: Ելույթն ուղղված էր մեզ բոլորիս, ամբողջ հասարակությանը», - նշել է Ավետիսյանը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հանրությունն այդ ելույթի ազդեցությունը պիտի զգա յուրաքանչյուր պետհամակարգի եւ պաշտոնյայի աշխատանքում:  «Մենք հերոսաբար փորձում ենք շտկել նախորդ իշխանությունների սխալները: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները, որ գոյություն ունեն եւ որոնք բարձրացնում է նախագահը եւ համապատասխան հետեւություններ անել: Մենք երբեք չենք ասում, թե խնդիրներ չունենք: Այո, մենք ունենք խնդիրներ, այդ պատճառով էլ մենք սահմանադրական փոփոխություններ ենք իրականացրել», - նշել է Սուքիաս Ավետիսյանը: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացնելով նոր ղեկավար Գեորգի Կուտոյանին, հայտնել էր, որ    2018-ին իշխանության ճյուղերում լուրջ վերադասավորումներ եւ լիազորությունների վերաբաշխում տեղի կունենա:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
Ամենաշատ