News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փաստը, որ Թուրքիայի վարչապետը էլեկտրոնային փոստով հրավերներ է հղել Հայաստանի հանրային-քաղաքական հատվածի ներկայացուցիչներին՝ մասնակցելու Վանի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին, խուճապի արտահայտություն է, մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

«Ես Թուրքիայի վարչապետից հրավեր չեմ ստացել եւ վիրավորված չեմ այդ փաստից: Չեմ կարծում, թե Էրդողանը պատարագին կհրավիրեր Դաշնակցություն կուսակցության ներկայացուցչին: Էրդողանի կողմից Հայաստանի հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներին հրավերների ուղարկումը խուճապի արտահայտութուն է: Նա հասկացել է, որ իրենց ծրագիրը ձախողվել է:, եւ փորձել է այդ քայլով կարգավորել իրավիճակը, սակայն ուշացել է»,- ասել է Պետրոսյանը:

Նրա կարծիքով, Թուրքիան սխալ է արել՝ Սուրբ Խաչի վրա խաչ չտեղադրելու որոշում կայացնելով: «Թուրքիան սխալվել է, իսկ մենք պետք է օգտվենք այդ սխալից եւ շարունակենք պահպանել մեր դիրքորոշումը: Հայ-թուրքական հարաբերություններում չկա այնպիսի հարց, որը վաղեմության ժամկետ ունենա»,- ասել է նա: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Պետրոսյանը հայտարարել է, թե դրանցում որոշակի առաջընթաց կա, քանի որ թուրքական հանրությունը սկսել է մտածել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ