News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական հարաբերությունների սրման մեջ Հայաստանի չեզոքությունն անհնար է։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական  կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ինքը Հայաստանին չի ընկալում որպես չեզոք կողմի։ Պապյանը նշեց, որ Ռուսաստանի համար միակ հնարավորությունը համաշխարհային խաղացողի դերում հանդես գալն է. դա ռազմական ուժի կիրառումն է կամ ցուցադրությունը։ «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ եթե Հայաստանը խոսի Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի խզման մասին, ապա կվտանգի երկրի անվտանգությունը։ «Եթե Թուրքիան որոշի հարձակվել Հայաստանի վրա, նա չի նայի այդ պայմանագրերին»,- նշեց Արա Պապյանը։

Փորձագետի կարծիքով Հայաստանի խնդիրն է ակտիվացնել Ռուսաստանում աշխատանքը եւ հստակ ներկայացնել մեր շահերը։ «Երկրորդ հերթին՝ անհրաժեշտ է հնարավորինս ամրացնել մեր պաշտպանությունը»,- ընդգծել է Պապյանը՝ հավելելով, որ ռուս-թուրքական լարվածությունը կարող է լինել կամ հօգուտ Հայաստանի,  կամ Հայաստանի հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ