News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքներում որոշակի հակասություններ կան։ Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքում ասել է, որ իրեն փախուստի մասին հայտնել է 102-րդ ռազմաբազայի պետը, եւ հանձնարարվել է շան օգնությամբ փնտրել զինվորին։ Շունը գտել է հետքը եւ բերել Շիրակացի փողոցի վրա գտնվող տունը։ Ընդ որում, վկան պնդում է, որ մինչեւ վերջին պահը փնտրել են դասալիքի, բայց ոչ մարդասպանի։  «Թեպետ ես ենթադրում էի, որ մարդասպանի եւ դասալիքի միջեւ կապ կա»,- ասել է վկան։

Հարցը, թե կոնկրետ որ ժամին է շունը նրանց բերել Ավետիսյանների տուն, դեռեւս շրջանցվում է։ Վկան հայտնել է, որ սպանության մասին ինքն իմացել է «այն ժամանակ, երբ բոլորը», այսինքն՝ մոտ 12։30-ի սահմաններում ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել առավոտյան մոտ ժամը 6-ին։  Ընդ որում, վկան, իր իսկ ասելով, իրավիճակը գնահատելով որպես սահմանապահ, հայտնեց, որ դասալիքը թափառել է փողոցներով, ինչը խոսում է այն մասին, որ որոնվողը վատ գիտեր քաղաքը։ Տան մոտ շունը բազմաթիվ հետքեր էր գտել, ինչը վկայում է այն մասին, որ որոնվողը պտտվել է տան շուրջը՝ չիմանալով, թե ուր գնալ։

Նույն վկայի խոսքով՝ հետախուզման սկզբից հայ իրավապահները տեղյակ են եղել դասալքության մասին։ Սակայն ստացվում է, որ տան մոտ «բազմաթիվ հետքերի» մասին տեղեկությունը նրանց չեն հայտնել։ Հակառակ դեպքում, սպանության մասին հայտնի կդառնար ավելի վաղ։ Ստացվում է, որ չնայած բարձր մակարդակի համագործակցության մասին պնդումներին, մի քանի ժամ կորցրել են։

«Նա վախեցած էր, բայց այն, որ իրեն ձերբակալել են, նա հասկանում էր»,- ասել է վկան՝ խոսելով ձերբակալության պահի մասին։ Ընդ որում, նա խոստովանել է, որ սահմանի խախտում տեղի չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ