News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աղթամարի Ս.Խաչում պատարագ մատուցելուց մեկ օր առաջ, Վանի Թամարա հյուրանոցում կազմակերպված հայկական խոհանոցի երեկոն բավականին հետաքրքրություն էր առաջացրել թե թուրք լրագրողների, թե Վան հրավիրված արտասահմանցի դիվանագետների համար:

Վանում գտնվող NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ`  հատուկ Հայաստանից հրավիրված խոհարարը, թուրքերին զարմացրել է ոչ միայն  համեղ հայկական ճաշատեսակներ պատրաստելու հմտությամբ, այլ նաեւ` «դուխով»: 

Օրինակ` թուրքական TRT հեռուստաընկերության լրագրողը տեսախցիկի առաջ համտեսում էր հայ խոհարարի պատրաստած տոլման եւ բարձրաձայն ասում, թե այն շատ համեղ է:  Ավելի հետաքրքիր էր թուրք լրագրողի հարցազրույցը հայ խոհարարի հետ, որի ժամանակ թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում հայաստանցի խոհարարը Վանում, խոհարարը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես ինձ հանգիստ եմ զգում, ես իմ հողերում եմ գտնվում: Վանը հայկական հող է», -պատասխանեց հայազգի խոհարարը` պնդելով, թե թուրքերի համտեսած տոլման հայկական ազգային ուտեստ է:

Նշենք, որ Թամարա հյուրանոցում տեղավորված Թուրքիայում աշխատող արտասահմանյան  դիվանագետները եւ թուրք պաշտոնյաները նշեցին, թե բավականին հավանել են հայկական ուտեստները: Դրա վկայությունը` հայկական երեկոյի ավարտին դատարկ ափսեներն էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ