News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ծիծեռնակաբերդում սեպտեմբերի 19-ին կայացած միջոցառումը արձագանք է Թուրքիայի գործողություններին, որը հերթական ձեռնածության երկրորդ քայլն է անում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ թուրքական կողմը արժեզրկեց իր կողմից կազմակերպած շոուի սպասելի արդյունքները՝ իր իսկ ձեռքերով ոչնչացնելով իր քարոզչության պտուղները։

«Մենք պետք է հավաքվեինք բողոքի ակցիային, որպեսզի ասեինք, որ թույլ չենք տա թուրքական կառավարության կողմից շահարկումներ։ Մենք թույլ չենք տա, որ միջազգային հանրության դեմ իր պարտավորությունները չկատարող Թուրքիան շարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հայկական քրիստոնեական արժեքների նկատմամբ»,- նշեց Դեմոյանը։

Նրա կարծիքով, իրավիճակն այլ կլիներ, եթե Թուրքիան այս տարվա ընթացքում վերանորոգեր մի քանի եկեղեցիներ կամ հայկական եկեղեցիները տար հայկական համայնքին։

Պատախանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական Թուրքիայի վրա ազդել միջազգային նորմերի միջոցով,Դեմոյանն ասաց. «Այս դեպքում խոսքը գնում է պատժամիջոցների եւ մի երկրի մասին, որը չի կատարում իր միջազգային պարտավորությունները։ Այսօր մենք այստեղ հավաքվել ենք Սուրբ Խաչ եկեղեցու համար, սակայն այս տարվա դեկտեմբերի 15-ին կլրանա ուղիղ 5 տարին, երբ ադրբեջանցի զինվորականները բեկորների վերածեցին Ջուղայի վերջին խաչքարերը եւ շիրմաքարերը»։

Նախիջեւանը Թուրքիայի ազդեցության տակ է, եւ Դեմոյանի կարծիքով կարելի է հասկանալ, թե ով է թույլ տվել ադրբեջանցիներին նման բան անել եւ լռության մատնել այդ ամենը։

«Եթե մենք լռենք մեկ-երկու դեպքի մասին, ապա դրանք շարունակական կդառնան եւ կբերեն նրան, որ երկրի երեսից կջնջվեն Հայաստանի մասին քարե վկայությունները։ Օգտագործելով մեր լռությունը՝ նրանք կոչնչացնեն մնացած պատմական հուշակոթողները»,- ասաց նա։

«Դեկտեմբերին մենք բարձր մակարդակով կբարձրաձայնենք Ջուղայում խաչքարերի ոչնչացման մասին, քանի որ ունենք բարբարոսության անհրաժեշտ ապացույցները։ Մենք պետք է պայքարենք թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ»,-ընդգծեց Դեմոյանը։

Նշենք, որ 2005 թվականի դեկտեմբերին շուրջ 100 ադրբեջանցի զինծառայողներ Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատանը հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով ոչնչացրել եւ բեկորների էին վերածել Ջուղայի վերջին խաչքարերը եւ շիրմաքարերը։ Ոչնչացված խաչքարերը բեռնատարներով լցվել էին Արաքս գետը։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ