News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվող պատարագը խաղ չէ եւ դուրս է դրանից։ Եթե սա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ խաղ լիներ, ապա հասարակությունը դրա դեմը կառներ։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է թուրքական Sabah պարբերականի թղթակից Յավուզ Բայդարը։

«Այստեղ եմ եկել որպես լրագրող ու հայ-թուրքական հարբերությունները բարելավող ցանկացող եւ դրա համար ամեն ջանք գործադրող մի անձ։ Ամեն ինչ կանեմ, որ հայ թուրքական հարբերությունները լավանան եւ շարունակեն իրենց ընթացքը նորմալ հունով»,- ասել է Բայդարը։

Նա սխալ է համարել եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը, սակայն հույս է հայտնել, որ Թուրքիան կհասկանա իր սխալները եւ կարճ ժամանակահատվածում կուղղի դրանք ու կտեղադրի խաչը։

Նշենք, որ Յավրուզ Բայդարը երկար տարիներ հոդվածներ է հրապարակել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին: Բազմիցս այցելել է Հայաստան, մասնակցել լրագրողների փոխանակման ծրագրերի:

Նշենք, որ պատարագին մասնակցում է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ