News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Թուրքիան չափազանց քաղաքականացրին Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչի տեղադրումը: Այդ մասին թուրքական Hürriyet Daily News & Economic Review պարբերականին հայտնել է ճարտարապետ եւ փորձագետ Զաքարիա Միլդանօղլուն, ով մասնակցել է Աղթամար կղզու պատական եկեղեցու վերականգնողական աշխատանքներին:

Այդուհանդերձ, նրա կարծիքով պատարագի մատուցումը մեծ առաջընթաց է:

Նա նաեւ հայտարարել է, թե Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչի վրա խաչի տեղադրման վեճերը չպետք է նվազեցնեն եկեղեցում կրոնական արարողության նշանակությունը: «Ես միշտ ասել եմ, որ խաչը չի կարելի օգտագործել քաղաքականության մեջ: Խաչը պետք է տեղադրվեր վերանորոգումից հետո, բայց այդ հարցն այնքան է քաղաքականացվել երկու կողմերից էլ, որ ամեն ինչ ավարտվեց վեճերով», տխուր ասել է թուրքը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ