News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում տեղի կունենան Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից 10 տարվա բանտարկության դատապարտված հայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբանների բողոքարկման գործով լսումները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հուլիսի 1-ին հայտարարել է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։ Վերաքննիչ դատարանում Չախալյանին պաշտպանելու է «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Նինո Անդրիաշվիլին։ Այն դեպքում, եթե Չախալյանի շահերի պաշտպանները դժգոհ մնան Վրաստանի Վերաքննիչ դատարանի որոշումից, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Երկիր» միության ծրագրերի համակարգողը հիշեցրել է, որ վրաց իշխանությունները թույլ չեն տվել հայկական ծագում ունեցող ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արափյանին պաշտպանել Չախալյանին։ Այդ կապակցությամբ 2009 թ. մարտին Չախալյանի ընտանիքը հայց էր ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարության դեմ։ Ըստ Թաթոյանի, գործը երկար ժամանակ հետաձգվում էր, եւ վերջապես, հունիսի 30-ին քննվեց։ Սակայն Արդարադատության նախարարությանը այնուամենայնիվ հաջողվեց դուրս գալ ստեղծված իրավիճակից ամենաանհեթեթ ձեւով։ Չախալյանի ընտանիքին հայտնեցին, որ ընդամենը 6 օր առաջ՝ հունիսի 24-ին, Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել, որ արտասահմանցի փաստաբանները իրավունք չունեն իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվել Վրաստանի տարածքում։ Բացի այդ, Թաթոյանը նշել է, որ այդ օրենքի ընդունմամբ, շատ հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունները սկսեն խոչընդոտել Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանի աշխատանքին։

«Չախալյանի պայքարը այնքան կարեւոր հարց է Վրաստանի իշխանությունների համար, որ նրա պատճառով փոխում են իրենց օրենքները»,- իր հերթին հայտարարել է «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին։ Նա նաեւ նշել է, որ Վրաստանի իշխանությունները բավական երկար ժամանակ փորձում էին ստիպել Չախալյանին խոստովանել իրեն վերագրվող հանցագործությունները՝ խոստանալով ազատ արձակել նրան։ Այն բանից հետո, երբ դա նրանց չհաջողվեց հայ ակտիվիստի նկատմամ, ճնշում սկսեց գործադրվել նրա ընտանիքի նկատմամբ՝ արհեստական ֆինանսական խնդիրներ ստեղծելու եւ ակտիվիստի մերձավոր շրջապատի մարդկանց, այդ թվում նրա եղբայր Արմենին, պարբերաբար ոստիկանություն կանչելու միջոցով։

Հիշեցնենք, որ ապրիլի 6 եւ 7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանում կայացել էին քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործով եզրափակիչ լսումները։ Դատարանը Չախալյանին մեղավոր էր ճանաչել Վրաստանի ՔՕ 236 հոդվածի 1-ին մասով (զենքի ու զինամթերքի ձեռք բերելն ու պահելը), 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 226 հոդվածով (հասարակական կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպումը), 353 հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակցին կամ իշխանության այլ ներկայացուցչի խմբակային կազմակերպված դիմադրություն ցույց տալը), 239 հոդվածի 2-րդ մասի «6» ենթակետով (իշխանության ներկայացուցչի կամ խուլիգանությունը խափանած այլ անձի նկատմամբ կատարված խուլիգանությունը)։ Ջավախահայ ակտիվիստը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ առանց պատժաչափը որեւէ տուգանքով փոխարինելու իրավունքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ