News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հինգ ամիս է անցել այն ճգնաժամի սկզբից ի վեր, որը կապված էր ռուսաստանյան ինքնաթիռի ոչնչացման հետ եւ երեք ամիս այն բանից հետո, երբ Ռուսաստանը Թուրքիայից բանջարեղենի եւ մրգերի ներմուծման արգելք մտցրեց: 

Արգելքն այնքան ուժեղ ազդեցություն չունեցավ, որովհետեւ սննդամթերքի շատ տեսակների հետ կապված` համընկավ սեզոնի ավարտի հետ: Չնայած դրան, Միջերկրածովյան արտահանողների միության տվյալներով, տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Ռուսաստան արտահանումը կրճատվել է   75 տոկոսով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է թուրքական  DUNYA պարբերականը:

Ամենից ավելի ճգնաժամին ենթակա էր գյուղատնտեսության ոլորտը եւ հատկապես` թարմ բանջարեղենն ու մրգերը: Սակայն այս ուղղությամբ ակնկալվող եւ ցանկալի միջոցներ չեղան: Ճգնաժամը գործնականում մոռացվեց: Արտադրությունն ինչպես է պլանավորվելու հետագայում:  Ինչ են անելու նրանք, ովքեր արտադրում են` Ռուսաստան արտահանելու նպատակով: Որքանով հաջող կարող է լինել այլընտրանքային շուկաների փնտրտուքը:   

Բացի այդ, Ռուսաստանի հետ ճգնաժամի եւ ահաբեկչական գործողությունների պատճառով լուրջ խնդիրներ են դիտարկվում ոչ միայն արտահանման ոլորտում, այլեւ զբոսաշրջության: Եթե զբոսաշրջիկները ցանկալի քանակութամբ չգան, կկրճատվի նաեւ սպառումը ներքին շուկայում: Իշխանություններն ինչ են անում նրա համար, որպեսզի այս տարի` այս սեզոնում լուծում գտնեն այդ խնդրին:   

Այսօրվա դրությամբ այս թեման գրեթե ամբողջությամբ հանված է կառավարության օրակարգից: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, այստեղ միջոցների որոշակի փաթեթ է հայտարարվել: Ագրարային ոլորտում նույնիսկ Անթալիայի գյուղատնտեսական խորհրդի եւ այլ շրջանակների հարցումներն անպատասխան են մնացել: Արտադրողներն անելանելի վիճակում են եւ չգիտեն` ինչ անել: 

Իսկ արտահանողները մեծ ջանքեր են գործադրում այլընտրանքային եւ նոր շուկաներ գտնելու համար: Ցուցահանդեսների են մասնակցում: Աշխատում են հեռավորարեւելյան եւ այլ շուկաների ուղղությամբ: Սակայն պարզվել է, որ նոր շուկաներ գտնելն այնքան էլ հեշտ չէ, հայտնում է  Inosmi-ն: http://inosmi.ru/ 

Թուրքիայից Թարմ մրգեր եւ բանջարեղեն արտահանողների միության խորհրդատու Սալիհ Չալին նշում է, որ որեւէ երկիր մթերքի արտահանում սկսելու համար նախ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ստանալ եւ դրա համար երկրների միջեւ կարանտինի մասին համաձայնագիր ստորագրել: 

Միաժամանակ նման համաձայնագրի ստորագրումը, որը «ֆիտոսանիտարական հավաստագրի» ստացման նախնական պայման է հանդիսանում, երկար ժամանակ է խլում: 

Ընդ որում, այնքան երկար, որ երբեմն այս գործընթացը կարող է  10 եւ նույնիսկ 20 տարի տեւել: 

Իհարկե, որոշ երկրներ բարդացնում են այս գործընթացը` չափազանց ծանր պայմաններ առաջ քաշելով:  Տեխնիկական պահերից բացի, խոչընդոտներ է ստեղծում նաեւ  «հակալոբբինգը»:

 Օզբեկ Օզլերը 1982-ին ստեղծված Özler Tarım-ից, ասում է, որ Ռուսաստանին կարող է այլընտրանք լինել Չինաստանը:   

Նոր շուկաների մասին Օզլերն ասում է. «Ի տարբերություն ռուսաստանյան շուկայի, նոր շուկաներին մենք պիտի հարմարվենք: Դա իրոք բարդ է: Կա ԵՄ-ի շուկան: Ռուսաստանի համեմատ, այն ավելի բարդ է: Ավելի զգայուն շուկա է հավաստագրերի, օրենսդրության եւ մատակարարումների ծավալների առումով:  Բացի այդ, կան հեռավոր, սակայն ավելի բարձր ներուժ ունեցող շուկաներ: Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը շատ մեծ շուկաներ են, որոնք կարող են շարունակել աճելը: Եվ անհրաժեշտ է փոխել սովորույթները:   Եթե համեմատաբար պարզ, մոտ եւ սովորական շուկաների փոխարեն դուրս եք գալիս այլ` ավելի հեռավոր շուկաներ, անպայման ստիպված կլինեք փոփոխել բիզնեսը վարելու սովորույթները: Բացի այդ, այդ երկրներին մթերք մատակարարելու համար անհրաժեշտ է կարանտինի մասին համաձայնագրեր ստորագրել»:

Այսպիսով` խոսքը Ռուսաստանի հետ ճգնաժամի մասին է, որի մասին թուրքական կառավարությունը մոռացել է: Արտադրողները եւ արտահանողները փորձում են սեփական ուժերով խնդրի լուծման ուղի գտնել: Եթե չհաջողվի գտնել այդ ուղին, կտուժեն ոչ միայն նրանք, ովքեր արտադրում են եւ արտահանում, այլեւ երկիրն ամբողջությամբ: Այդ մասին, մասնավորապես, խոսում են գործազրկության ցուցանիշները:   Ռուսաստանի հետ ճգնաժամն անհրաժեշտ է քննարկման դնել եւ արագ միջոցներ ձեռնարկել, որոնք չեն ձեռնարկվել վերջին հինգ ամսվա ընթացքում:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ