News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աբսուրդ ու անմտություն են խոսակցություններն այն մասին, թե ՀՀՇ-ում զտման գործընթաց է տեղի ունենալու:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության փոխնաագահ Սամվել Աբրահամյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, ըստ որի՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ՀՀՇ-ն մտադիր է մոտ ապագայում սկսել սեփական շարքերի լայնամասշտաբ զտում եւ ներկայումս կուսակցության վերնախավը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, քննարկում է միջոցառման տեխնիկական մանրամասները:

Սամվել Աբրահամյանը վստահեցրեց, որ ՀՀՇ-ն լիբերալ կուսակցություն է, եւ այդ ուժի շարքերում երբեք զտումներ չեն եղել եւ չեն էլ լինի: «Զտում՝ նշանակում է, որ կոնկրետ ծրագրով, առանց որեւէ պատճառի, պետք է մարդկանց հեռացնենք կուսակցությունից: Բայց որեւէ մեկը չի կարող ցույց տալ դեպք, երբ ՀՀՇ վերջին համագումարից հետո մինչեւ այժմ ՀՀՇ որեւէ անդամ հեռացված լինի կուսակցությունից»,- նկատեց Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանին, ապա նա, ինչպես ՀՀՇ վարչության փոխնախագահը  հիշեցրեց, կուսակցությունից հեռացել է սեփական դիմումի համաձայն:

ՀՀՇ փոխնախագահը նշեց, որ կուսակցությունում այժմ ընթանում է մեկ այլ գործընթաց՝ վերահաշվառվում են կուսակցության անդամները: «ՀՀՇ հանրապետական խորհրդի որոշմամբ՝ կատարվում է վերահաշվառում: Իսկ վերահաշվառում չի նշանակում զտում: Վերահաշվառում՝ նշանակում է, որ ՀՀՇ յուրաքանչյուր անդամ վերահաստատում է իր անդամությունը կուսակցությանը: Ցանկացած անձ, այդ թվում եւ Կարապետ Ռուբինյանը, կարող է վերահաստատել իր անդամությունը եւ նոր քարտ բացվի նրա անունով»,- ասաց նա: Սամվել Աբրահամյանը վստահեցրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում կուսակցության շարքերը համալրվում են եւ վերջերս կուսակցությանն անդամագրվելու շուրջ 100 դիմում է ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ