News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:

Դատավոր Հարություն Մովսիսյանը կրկին ամբաստանյալին բացատրել է իր իրավունքները: Պերմյակովը գլուխը տարուբերելով հայտարարել է. «Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ»:

Այդուհանդերձ, ամբաստանյալի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը մի քանի հարց է ուղղել նրան՝ կապված առողջական վիճակի հետ: Հարցին, թե կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ առողջական վիճակը նորմալ է: Հարցին, թե ինչ-որ բան իրեն կաշկանդո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել:

«Ձեզ որեւէ մեկը սպառնացե՞լ է, որ ցուցմունք չտաք դատարանում», հարցին էլ արձագանքել է՝ «ոչ»: Պերմյակովը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք իր որոշումը պայմանավորված է կյանքի հանգամանքներով կամ պաշտպանական մարտավարությամբ, կա՞ արդյոք կյանքի եւ առողջության վտանգ:

Հարցին, թե տեղյա՞կ է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տված իր ցուցմունքները, եւ դրանք կարող են մեկնաբանվել իր դեմ, ամբաստանյալը դրական պատասխան տվեց: Նա դրական պատասխանեց նաեւ հարցին, թե տեղյա՞կ է, թե ինչում են իրեն մեղադրում եւ ինչ պատիժ է նախատեսված օրենքով դրա համար:

Դատավորը հիշեցրեց, որ նախկինում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը:

Հարցերի մի մասին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: Այսպես, Պերմյակովը չպատասխանեց հարցերին, թե արդյոք մտադիր է եղել ավազակային հարձակում իրականացնել, թե՞ այլ նպատակ է ունեցել, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է կատարել, որ սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով, որ մոտեցել է հայ-թուրքական սահմանին՝ նպատակ ունենալով ապօրինաբար հատել այն:

Դատախազի ճշտող հարցին, թե կա՞ն հանգամանքներ, որոնք խանգարում են իրեն ցուցմունք տալ, Պերմյակովը նույնպես հրաժարվեց պատասխանել:

Դատարոնը որոշեց ցուցադրել Պերմյակովի հարցաքննությունների տեսագրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ