News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տագնապահարույց լուրերը Երեւանով մեկ տարածվում են հենց պաշտոնական տեղեկությունների բացակայության պատճառով: Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նախօրեին Երեւանի Հալաբյան փողոցում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի մասին:

«Ես չեմ ասում, թե իրավապահ մարմինները ոչինչ չեն անում: Ես ընդամենը ասում են, որ ավելի քան 12 ժամ է անցել ու այդ ժամկետը առավել քան բավարար է, որպեսզի իրավապահ մարմինները կատարվածի մասին գոնե նախնական վարկած ներկայացնեին: Մանավանդ հաշվի առնելով փողոցներում դիտարկման տեսախցիկների առկայությունը: Ժամանակին արված հայտարարությունները կօգնեին կանգնեցնել այն լուրերը, որոնք երկրաչափական պրոգրեսիայով տարածվում են քաղաքում »,- նշել է Փաշինյանը

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 21:51 –ին ուղեւորատար ավտոբուսում պայթյուն է որոտացել: Այս պահի դրությամբ հայտնի է երկու զոհերի ու ութ տուժածների մասին: Հալաբյան փողոցում շարունակվում են քննչական միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ