News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին երեկոյան ավտոբուսի պայթյունի հետեւանքով տուժած 15-ամյա Անահիտ Միքայելյանը նստած է եղել վարորդի հետեւի նստարանում, իսկ պայթյունը եղել է ավտոբուսի աջ մասում՝ իրենից հետեւ:

«Կոնկրետ չեմ կարող ասել, թե որ նստարանի մոտ է եղել պայթյունը: Հիշում եմ միայն, որ իմ հետեւում մարդ չկար նստած, իսկ դրա հաջորդ նստարանին ինձ հասակակից տղաներ են եղել, որոնք ինձ հետ «Թումո»-ի կանգառից նստել էին: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, արթանացա, աչքերս բացեցի, տեսա՝ վրաս ապակու կտորներ էին ընկած: Իմ կողքին նստած տղան լավ էր, ինքն ինձ առաջինը օգնեց, ապա անցորդները պատուհանից ինձ հանեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Անահիտ Միքայելյանը, որն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

15-ամյա աղջիկը պատմել է նաեւ, որ աչքերը բացելուն պես իր դիմաց տեսել է ավտոբուսի դռան մոտ կանգնած մի տղամարդու, որը սպասում էր կանգառում իջնելուն:

«Պայթյունը եղել է հենց այդ մասում, որտեղ այդ մարդը կանգնած էր, միջին տարիքի տղամարդ էր, նա տեղում մահացավ: Վարորդին էլ եմ տեսել, դեմքն ամբողջությամբ մուր էր, ճակատային հատվածից էլ արյուն էր գալիս, բայց կարողանում էր խոսել, քայլել»,- ասել է Անահիտ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ: Կա 2 զոհ եւ 8 տուժած: Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է, մյուսինը դեռ ճշտվում է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ