News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունից տուժած 53-ամյա Հասմիկ Մելքոնյանն իր բարեկամուհու՝ 37-ամյա հղի Անուշ Եղիկյանի հետ նստած է եղել պայթյունի ենթադրյալ մեղավորի ուղղությամբ, սակայն նրա մոտ ոչ մի կասկածելի բան չի նկատել:

«Պայթյունի պահը չեմ հիշում, Անուշի հետ եմ եղել ավտոբուսում: Ոչինչ չեմ լսել, տեսել, միայն զգացի, որ թուլացա ամբողջ մարմնով, ձեռքերս չէին կառավարվում, նույնիսկ գոռում էի եւ իմ ձայնը չէի լսում: Պայթյունից հետո մութ էր, ոչինչ չէր երեւում, շուռ եկա կողքի` տեսնեմ ովքեր կան, տեսա պատուհանները չկան, վարորդը չկա, ուզում էի դռնից դուրս գալ, դռնից մահացածի մարմինն էր կախված: Սկսեցի գոռալ՝ օգնեցեք, տեսա՝ դիմացի մայթին մեքենաներ են կանգնել ու դեպի մեզ են վազում մարդիկ, եկան օգնեցին, դուրս եկանք»,-պատմել է կինը:

Հասմիկ Մելքոնյանը դեպքի օրն իր բարեկամուհու հետ ատամնաբուժարան էր գնացել: Նշենք, որ 37-ամյա հղիի վիճակը կայուն է, նա ստացել է թոքերի սալջարդ եւ ցավեր ունի որովայնի շրջանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս էր պայթել: Կա 2 զոհ եւ 8 տուժած:

Նախնական տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որի բաժանորդի ինքնությունը պարզվել է: 55-ամյա Ռուբեն Բալյանը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ