News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Տպավորություն է, որ եթե իշխանությունը ասի, որ արեւը արեւելքից է ծագում եւ արեւմուտքում է մայր մտնելու, ընդդիմությունը անմիջապես կառարկի, որ իշխանությունը ամեն ինչ հարմարեցնում է իրեն, իր վերարտադրության նպատակներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ խոսակցությունն անընդհատ նմանվում երկու խուլերի խոսակցության, ամեն մեկն իրենն է ասում, ոչ մեկին չի լսում:

Նա հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե ընտրությունների որակը ավելի կարեւոր է, քան արդյունքը եւ նկատել, որ նախկինում երբեք իշխանության ղեկավարը նման խնդիր չի դրել:

«Հիմա մենք ասում ենք, որ ընտրական օրենսգրքի հիմքում դրված են մեխանիզմներ, որ կեղծիքներ թույլ չեն տալիս։ Շատերը մտածում են, թե որտեղ է թաղված շան գլուխը, որ փուլում ինչպես են կեղծիքներն անելու: Ժողովո՛ւրդ, հանեք ձեր միջից կասկածի որդը, որը թույլ չի տալիս ձեզ հանգիստ դատել եւ տեսնել այն, ինչ կա իրականության մեջ: Հերթական անգամ իմ մոտ տպավորությունն է ստեղծվում, որ ընդդիմությունն ի սկզբանե ոնց որ թե տեղյակ է՝ պատրաստվում է ընտրությունները տանուլ տալուն եւ հիմքեր է ստեղծում դիմացինին՝ իշխանությանը մեղադրելու համար»,-ընդգծել է Նաղդալյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ