News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը թույլտվություն է ստացել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբին կից մշտական ներկայացուցչություն բացելու: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է հրեական պետության ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էմանուել Նախշոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Հյուսիսատլանտյան դաշինքը «Իսրայելին տեղեկացրել է, որ նա կարող է մշտական ներկայացուցչություն բացել Բրյուսելում կազմակերպության գլխավոր շտաբին կից եւ ավարտել ՆԱՏՕ-ին կից սեփական մշտական ներկայացուցչի հավատարմագրումը», ասել է նա:

«Այդ հայտարարությունը (ՆԱՏՕ-ին կից Իսրայելի ներկայացուցչություն բացելու հնարավորություն մասին) արվել է (Իսրայելի) արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության դիվանագիտական երկարատեւ ջանքերից հետո», - նշել է Նախշոնը:

Իսրայելի ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշումը:  «Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի այդ հայտարարությունը, դա կարեւոր քայլ է Իսրայելի անվտանգությանն աջակցության գործում», - ասել է վարչապետը, որի խոսքերն է տարածել հրեական պետության ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Նրա խոսքով, դա հանդիսանում է «Իսրայելի կարգավիճակի եւ բազմաթիվ կազմակերպությունների` անվտանգության ոլորտում նրա հետ համագործակցելու ցանկության եւս մեկ ապացույց»: Նեթանյահուն ներկայումս զբաղեցնում է նաեւ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը: 

Իսրայելը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ