News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, վիրավորանքների, ծեծի կամ ձերբակալման, մտահոգության առիթ է մեզ համար: Այս մասին մայիսի 5-ին, ԱՄՆ պետքարտուղարությունում հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հարձակումների ու բռնությունների փաստին:

Մասնավորապես, նրան հարցրել են. «ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակավ Ամերիկայի մտահոգությունը հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ: Դուք հետեւո՞ւմ եք այս իրավիճակին, որեւէ մեկնաբանություն կարո՞ղ եք անել այս խնդրի շուրջ»:

Ի պատասխան Թոներն ասել է, որ չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։

«Ես ծանոթ չեմ կոնկրետ այդ անձի եւ այդ դեպքի մանրամասներին, պետք է ուսումնասիրեմ հարցը՝ ավելի անկեղծ պատասխան տալու համար:

Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, վիրավորանքների, ծեծի կամ ձերբակալման, մտահոգության առիթ է մեզ համար, բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- ասել է Թոները:

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա եւ ծեծկռտուք սարքել։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։

Ավելի ուշ Կարո Փայլանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կառավարող կուսակցությունը սպասում է պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին. Ekonomim
Կառավարող կուսակցությունը պատրաստվում է խոշոր կադրային փոփոխությունների...
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ