News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան վազուրդու պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվեց երկաթուղային գծանցի ուղեփակոցը:

ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն վերականգնվեց 15:50-ին գծանցի հարթապահի և «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ էներգամատակարարման ձեռնարկության ավագ էլեկտրամեխանիկի ուժերով: Միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն:

Այս միջադեպի վտանգն այն է, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթեկության համար. մոտենում էր գնացքը: Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:

«Պահպանվողերկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…

Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ