Ավետիսյանների սպանության գործով դատարանում մեկնարկել է ռուս զինծառայող (նախկինում Գյումրիի ռուսական բազայի ծառայող) Իվան Ժելտովի ցուցմունքների հրապարական գործընթացը։ Հարցաքննությունն անցկացվել էր 2015թ. հունվարի 12-ին։
Վկան, որը Վալերի Պերմյակովի պես զորակոչվել էր Չիտայից, ծառայակցին բնութագրել է որպես հաղորդակցվող, շեղումներ չունեցող մարդու։ Ողբերգության գիշերը Ժելտովը Պերմյակովի պես հերթապահության է եղել։ Հենց նրանից հետո է Պերմյակովը ընդունել հերթափոխը։ Դասալքության մասին վկան իմացել էր գիշերը ժամը 3-ին։
Պերմյակովի հետ վկան ծանոթ է եղել մեկ ամսից ավելի։ Չիտայում նրանք ծանոթ չեն եղել։ Ծառայության ժամանակ լավ հարաբերությունների մեջ են եղել։
Վկայի խոսքով՝ Պերմյակովը Հայաստանում բարեկամներ, ծանոթներ, սիրած աղջիկ չի ունեցել։ Վկայի խոսքով՝ ինքը ծառայության ժամանակ որեւէ խնդիր, տարօրինակ պահվածք չի նկատել։