News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները Ռուսաստանից բարոյական վնասի փոխհատուցում կպահանջեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տուժած կողմի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ քանի որ քաղաքացիական հայցը դեռ ներկայացված չէ, իսկ իրենք մտադիր են դա անել առաջիկա նիստում, մանրամասներ հայտնելու համար դեռ շուտ է։

Գյումրիայում Ավետիսյանների սպանության գործով այսօրվա նիստում հրապարակվել են երեք հիմնական վկաների ցուցմունքները։ Նրանք բոլորը 102-րդ ռազմաբազայի նախկին ծառայողներ են, որոնք հիմա Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում։ Վկաներ Նիկիշինը, Տարասովը եւ Մալցեւը նշել են, որ ընտանեկան հանգամանքների բերումով չեն կարող ներկա լինել եւ գրավոր հայտնել են, որ չեն կարող ժամանել։ Հաշվի առնելով, որ դատարանը նրանց բերման ենթարկելու իրավունք չունի, հրապարակվել են հետաքննության ընթացքում տրված ցուցմունքները։

Դրանից զատ, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդել էր Պերմյակովից փաստաբանի ներկայությամբ իրեր առգրավելու գործընթացը անթույլատրելի ճանաչելու համար՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի վաղ առգրավել էին սահմանին ձերբակալելիս։ Դատավորը դեռ այդ հարցով որոշում չի կայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ