News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքարանը չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի թուրքական իշխանությունները թույլ չտան նամազ անցկացնել Անիի մայր տաճարում, քանի որ եկեղեցին Թուրքիայի տիրապետության տակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս  Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ թուրքական պետությունն էլ չի կարող արգելք հանդիսանալ, քանի որ «դա անհատական աղոթք է լինելու եւ ազգայնականներն ամեն տեղ կարող են աղոթել, բայց ոչ թե  աղոթքը այլ բանի վերածել»:

NEWS.am-ը հիշեցմանը, որ խոսքը զանգվածային նամազի մասին է, որին, ըստ թուրքական լրատվամիջոցների, պետք է մասնակցի շուրջ  5 հազար մարդ, պատրիարքը արձագանքեց. «Հասկանալի է, բայց պատրիարքարանն ի՞նչ կարող է անել»: Նա նաեւ հավելեց, որ թուրքական թերթերը նույնպես նշված թույլտվության մասին փորձել են ճշտել Պոլսո պատրիարքարանի դիրքորոշումն ու ստացել են նույն պատասխանը. «Մենք ոչ մի մեկնաբանություն չեն կարող անել, հարցի պատասխանը կարող է տալ միայն Թուրքիո կառավարությունը»:

Հարցին, թե Պոլսո Հայոց պատրիարքարանը երբեւէ դիմե՞լ է թուրքական իշխանություններին՝ Անիի Մայր տաճարում աղոթելու առաջարկով եւ ի՞նչ պատասխան է ստացել, Սրբազանն ասաց, որ չի դիմել, քանի որ դրա կարիքը չի ունեցել: «Մենք դրա պետքությունը չենք զգացել՝ Անի գնալ եւ այնտեղ պատարագ անել կամ աղոթել: Ես 2200 հատ եկեղեցի ունեմ Թուրքիայում: Եւ եթե Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց բացի Անիում էլ պատարագ անցկացնելու համար դիմեմ, դա շատ սխալ քայլ կլինի»,-նկատեց Արամ Սրբազանը: Նա նաեւ հավելեց. «Ի վերջո, մենք այստեղ փոքրամասնություն ենք, իսկ իրենք մեծամասնություն: Ես այստեղ պահպանելիք շատ իրավունքներ ունեմ՝ հիվանդանոցներ ունեմ, դպրոցներ ունեմ, դեսպանատներ ունեմ...ունեմ, ունեմ, ունեմ եւ այդ հարցերում թուրքական իշխանությունների հետ պետք է աշխատեմ»:

Նշենք, որ  շատ մասնագետների կողմից Կովկասի ճարտարապետության զարդը համարվող Անիի մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։  Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում է կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Անիի մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ