News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա երկու ամսվա ընթացքում թուրքական իշխանությունները խոստացել են տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ խոսքը գնում է մինչեւ նոյեմբեր ժամկետի մասին: «Ինձ կուսակալը խոստացել է, որ խաչը պետք է տեղադրվի: Երբ որ պետությունը քեզ մի բան է խոստանում, քեզ մնում է միայն սպասել եւ տեսնել, թե իրենց խոսքին տեր պիտի լինե՞ն, թե՞ ոչ: Ես հիմա սպասման մեջ եմ»,-նշեց նա: Աթեշյանը հավելեց նաեւ, որ եւս մեկ շաբաթ կսպասի, իսկ այնուհետ կդիմի կուսակալությանը՝ պարզելու, թե «ինչ գետնի վրա են խաչի տեղադրման աշխատանքները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ խաչ եկեղեցում Արամ Աթեշյանի կողմից պատարագ մատուցվեց, սակայն եկեղեցու գմբեթին խաչ այդպես էլ չտեղադրվեց: Թուրքական իշխանությունները պատճառաբանեցին, թե խաչը ծանր է եւ համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ՝ այն տեղադրելու համար:

Նշենք, որ Հայ հոգեւոր երեք կենտրոնները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը չեն մասնակցել պատարագին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ