Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից, այսօր՝ մայսիի 27-ին, Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ Հովհաննես Ազոյանին, ենթարկել են բժշկական փորձաքննության: Ըստ այդմ, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ վիճակում:
Պարզվել է նաեւ, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հ. Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: