News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը 2016-ին էապես կաճեն Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքների եւ աշխարհամասին վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով, գրում է Financial Times-ը:

«2016-ի համար կանխատեսումները ցույց են տալիս, որ 2016 թվականը երկար տարիներ անց կլինի առաջին տարին, երբ եվրոպացի դաշնակիցների պաշտպանական ծախսերն կաճեն»,- ասել է Սթոլթենբերգը:

FT-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պաշտպանության համար ծախսել են 253 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ը՝ 618 մլրդ: Հաշվի առնելով, որ բլոկի յուրաքանչյուր անդամ պետք է ՀՆԱ 2 տոկոսը բանակի վրա ծախսի, ստացվում է, որ եվրոպացիներին անհրաժեշտ է մեծացնել ծախսերը: Ներկայումս այդ ցուցանիշը ՀՆԱ 1.43 տոկոսն է:

Համեմատության համար թերթը բերում է 1985-1989թթ. տվյալները: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պաշտպանության վրա ծախսում էին ՀՆԱ 3.1 տոկոսը: Ցուցանիշը 2 տոկոսից բարձր էր մնում «սառը պատերազմի» ավարտից մի քանի տարի անց, իսկ 2008-ից աստիճանաբար անկում է ապրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
Ամենաշատ