News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին թույլ չեն տվել ոտք դնի Վրաստանի տարածք՝ ռուսամետ հայտարարությունների համար։ Այս մասին ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Հայաստան կատարած այցի արդյունքները. երկկողմ հարաբերությունների հեռանկարները» թեմայով Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ։

«Եթե Թորոսյանը իրոք հայրենասեր է, ինչու՞ հեռացավ Վրաստանից։ Ապա մի նայեք նրա ճարտասանությանը, համեմատեք ռուսական գործիչների հռետորության հետ. ինչպես են նրանք արտահայտվում Վրաստանի մասին։ Այո, նրան ռուսամետ դիրքորոշման և հայտարարությունների պատճառով Վրաստան չթողեցի»,-ասաց Բայբուրթը։ Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ ինքը թույլ կտար Թորոսյանին Ջավախք մուտք գործել «կնստեր նրա հետ եւ կխոսեր Ջավախքի խնդիրներից»։

Բայբուրթը ընդգծեց, որ ոչ մի լուրջ պատճառ չի տեսնում Սամցե-Ջավախքում «SOS» կանչելու համար. "Կա ինքնավարության խնդիր, բայց դրա մասին բոլոր ազգերը չէ, որ գոչում են։

Խորհրդականն ասում է, որ Սամցխե-Ջավախքում վերջին շրջանում տնտեսական և սոցիալական պայմանները լավացել են։ Ախլքալաքին հատկացվող բյուջեն վերջին 5 տարվա ընթացքում 600 հազար լարիից դարձել 8մլն լարի։ Գործում է ավելի քան 64 հայկական դպրոց։

Բայբուրթը բոլոր ցանկացողներին հրավիրեց այցելել Ջավախք՝ ապացուցելու, որ Ջավախքում իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են Շիրակ Թորոսյանի նման քաղաքական գործիչներ։

Իր հերթին էլ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը հավելեց, որ Հայաստանը շարունակում է կատարել այնպիսի քայլեր, որոնք նույնիսկ չեն ողջունվում սեփական ժողովրդի կողմից։

«Անհեթեթություն է՝ չթողնել Ազգային ժողովի պատգամավորին անցել սահմանը. կարևոր չէ, թե ճարտասանական ինչ միջոցներ է նա օգտագործում»- ասաց Բեքարյանը։

Կազմակերպության ղեկավարը Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերությունները նմանեցնում է «Երկու տղամարդկանց հարաբերությունների, որոնցից մեկը վիրավորված է մյուսից, ինչ է թե Շիրակ Թորոսյանի ճարտասանությունը դուր չի գալիս ինչ-որ մեկին»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության հիմնադիր Շիրակ Թորոսյանին հունիսի 19-ին չէին թույլատրել հատել Վրաստանի սահմանը։ Նա հայկական պատվիրակության կազմում պետք է մեկներ Վրաստանի մայրաքաղաք՝ միջազգային համաժողովի մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ