News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում ռուսաստանցիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ եւ մաղթել, որ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները հայտնվեն «արժանի մակարդակի» վրա։

«Մեծարգո՛ պարոն Նախագահ։ Ամբողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ եւ մաղթում եմ, որ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի վրա»,– ասված է շնորհավորական նամակի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին գրած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջեւ համագործակցությունն ու հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի, որը բխում է երկու ժողովուրդների շահերց։

«Ի դեմս Ձեզ ռուսաստանցիներին մաղթում եմ բարեկեցություն եւ բարգավաճում»,– գրել է Յըլդըրըմը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել էին 2015-ի նոյեմբերին Սիրիայի երկնքում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու–24 ռմբակոծիչը խոցելու պատճառով։ Նշենք, որ վերջին շրջանում Անկարան հաճախ է խոսում Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ