News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

47–ամյա որդու սպանության համար 13 տարվա ազատազրկման դատապարտված 75-ամյա Կարապետ Ոսկանյանի փաստաբանի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին բողոքը Վերաքննիչ չի ընդունվել՝ օրենքով սահմանված ժամկետների խախտման պատճառով: Փաստաբանը հունիսի 7-ին բաց թողնված ժամկետը հարգելի համարելու եւ վերականգնելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը առաջին ատյանի դատարանը մերժել է: NEWS.am-ի հետ զրույցում  փաստաբան Վահե Մակյանը նշեց, որ այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որը վարույթ է ընդունվել:

Հիշեցնենք, որ Կարապետ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտել է 13 տարվա ազատազրկման:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր եւ բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին եւ գանգուղեղային բազմակի բաց բութ եւ կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ