News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը:

«Հիշեցի մի դրվագ, երբ պոետը գալիս է աղայի մոտ, առաջարկում իր մասին գիրք գրել, հետո էլ ասում է, թե մուսաս չի գալիս: Աղան էլ պատասխանում է, թե եթե մի երկու ոսկի տամ, մուսադ կգա՞: Հիմա այս պարագայում դոնոր կազմակերպությունները պարապ չմնալու համար ասում են՝ 11 մլն դոլար տանք, կլինե՞ս ժողովրդավարական: Պետությունն էլ պատասխանում է, թե 11 մլն-ը քիչ է»,- այսօր՝ հունիսի 27-ին նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանում ցանկացած ճանապարհ ասլֆալտապատվում է միայն վարկերի միջոցով, մինչդեռ Արթիկում օրեր առաջ տեղի ունեցած սելավից հետո ոչ մի համապատասխան տեխնիկա չի մտել:

«Վարչապետը գնաց Արթիկ, կաստըմ շալվարով նկարվեց, հետ եկավ: Այ դոնոր կազմակերպություններ, եթե մի վարկ տաք, մենք տրակտոր կառնեինք, ճանապարհներն էլ կմաքրեինք: Դուք եք մեղավոր... զարմանում եմ նաեւ այն մարդկանց վրա, որոնք ստորագրել են համաձայնության տակ, իսկ այստեղ էլ ասում են՝ Կառավարություն, փողը դու տուր»:

Նիկոլ Փաշինյանին զարմացնում է նաեւ, թե ինչպես 25 տարվա պետությունը որեւէ միջոց չունի՝ երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, այն պետությունը, որը ընտրական գրավի չափը մեծացրել է:

«Միայն ընտրական գրավները վճարելու համար կուսակցություններին աստղաբաշխական թվեր են անհրաժեշտ: Էլ չեմ ասում ընտրարշավ կազմակերպելու մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի ներսում փոքրանում է քաղաքակիրթ դրամահավաք իրականացնելու հնարավորությունը: Ինչո՞ւ է պետությունը դա անում: Պատասխանը մեկն է՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը գնան օլիգարխների մոտ, վիզ ծռեն, թե մի քանի միլիոն դրամ կտա՞ս, ընտրություններին մասնակցենք: Իրենք էլ ասեն, թե ախպեր, կտանք, բայց գիտես, շատ բան չանես: Սա Հայաստանի քաղաքական համակարգը: Ամբողջ փողը կենտրոնացնել իշխանության տակ, հետո էլ ասել՝ փող չկա: Ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանի, փողի վրա նստած փող եմ ման գալիս»,- ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում կողմ քվեարկել այս նախագծին՝ հաշվի առնելով, որ սա պատմական փաստաթուղթ է՝ Հայաստանի Հանրապետությունը ծաղր ու ծանակի ենթարկելու համար:

«Բովանդակային մասին հնարավոր կհամարեմ անդրադառնալ այն ժամանակ, երբ դոնոր կազմակերպությունների առջեւ խնդրարկուի դերը պետք է դուրս գա, հակառակ դեպքում պետք է ընդամենը հռետորական հարց հնչեցնել իշխանություններին ուղղված՝ Շուռա, իսկ քեզ ինչքա՞ն է հարկավոր ժողովրդավարական լինելու համար»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ