ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելուն ուղղված Թուրքիայի կառավարություն քայլերը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Օբամայի հեռախոսազրուցի արդյունքներով այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Օբաման բարձր է գնահատել Էրդողանի եւ նրա կառավարության քայլերը՝ ուղղված Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք բերելուն եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելուն»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: