Ռուսաստաանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս- թուրքական հարաբերությունները, հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, Զախարովան հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել «ոչ թե կարելի է, այլ պետք է»:
«Մենք բոլորս երեկ լսել ենք Ռուսաստանի նախագահի խոսքն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Այն ողբերգությունից հետո, որը կատարվել է ռուսական օդանավի հետ, որը խոցվել էր Թուրքիայի կողմից առանց որեւէ հիմքի, մենք բարձրաձայնել էինք մեր դիրքորոշման մասին՝ հարաբերությունները պետք է զարգացնել, այդ հարաբերությունները պետք է լինեն, թուրք ժողովրդին մենք դիտարկում ենք որպես բարեկամական ժողովուրդ»,- ասել է Զախարովան:
Զախարովան նաեւ նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային հարց էր հասկացնել նման գործողությունների անընդունելիությունը: