News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այն զբոսաշրջիկները,որոնք որոշել են Թուրքիա մեկնել հանգստանալու, պետք է ինքնուրույն գնահատեն հնարավոր վտանգները: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, նա հույս է հայտնել, որ Թուրքիայում անվտանգության իրավիճակը կբարելավվի:

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ինքնուրույն որոշում կայացնի ու պատասխանատվություն կրի իր անվտանգության համար, եթե որոշում է այնուամենայնիվ նման ուղեւորությունների մեկնել»- ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը Թուրքիային համեմատել է Փարիզի հետ, որտեղ անցած տարվա նոյեմբերին մի շարք ահաբեկչություններ են եղել ու շեշտել, որ վերջինը նվազ վտանգավոր չէ զբոսաշրջիկների համար: Պեսկովը զբոսաշրջիկներին կոչ է արել պահպանել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները ու կշռադատել իրենց ուղեւորությունների հնարավոր ռիսկերը:

Հիշեցնենք, որ նախօրերին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են չեղարկել ռուս զբոսաշրջիկների Թուրքիա այցելություններին վերաբերող սահմնափակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ