News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, Մոսկվան համարժեքորեն կարձագանքի դրան, բայց չի ենթարկվի «միլիտարիստական արբեցմանը», հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«ՆԱՏՕ-ի հակառուսաստանյան ուղղվածությունն այսօր միտումնավոր ընդգծվում է: Դաշինքը ոչ միայն Ռուսաստանի պահվածքի մեջ սեփական գոյության օրինականության եւ նպատակահարմարության հաստատում է փնտրում, այլեւ մեր հանդեպ ռեալ առճակատմանն ուղղված քայլեր է ձեռնարկում», - հայտնել է Պուտինը Ռուսաստանի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք գիտենք, թե ինչպես համարժեքորեն արձագանքենք եւ անկասկած ապագայում կանենք դա, բայց չենք պատրաստվում տրվել միլիտարիստական արբեցմանը», - հայտնել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաեւ նշել է ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքների կտրուկ աճը: «Մեզ մշտապես մեղադրում են, որ ռազմական ինչ-որ ակտիվություն ենք իրականացնում: Որտե՞ղ:  Մեր տարածքում, իսկ այն, ինչ մեր սահմանների մոտ է զարգանում, նորմալ է », — նշել է ՌԴ նախագահը, հայտնում է ՌԲԿ-ն: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ