Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը քննարկվել է Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների միջեւ հանդիպման ժամանակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Սոչիում Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը կողմերը խոսել են G-20 համաժողովի շրջանակներում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին։ «Նման հանդիպում կարող է լինել, սակայն այն դեռ հաստատ չէ»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։