News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երբեմն օգտակար է լինում, երբ հակառակորդները երկարատեւ հիշողություն չեն ունենում: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ի լրագրող Բենիամին Բիդդերը: Օրինակ՝ 2015 թվականի նոյեմբերին ռուսական կործանիչի խոցումից եւ դրան հետեւած Մոսկվայի պատժամիջոցներից հետո «ռուսական ազգայնականների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ցույցեր կազմակերպեց Մոսկվայում թուրքական դեսպանության առջեւ՝ լոլիկներ եւ քարեր նետելով պատուհանների ուղղությամբ, իսկ հեռուստատեսությամբ նախագահ Էրդողանին թուրքական Հիտլեր կոչեց»:

«Իսկ երբ Էրդողանը հասավ ներողության, Մոսկվան եւ Անկարան սկսեցին սարսափելի արագությամբ մերձենալ»,- շարունակում է հեղինակը: Հաշված օրերի ընթացքում Պուտինը չեղարկեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը, իսկ TEZ տուրօպերատորն արդեն հուլիսի 1-ից սկսեց ռուսաստանցիներին Անթալիա ուղարկել, եւ Թուրքիան կրկին վերադարձավ ռուսաստանցիների հանգստի նախընտրելի վայրերի ցանկ:

«Ի դեպ, դեպի Թուրքիա չարթերային չվերթների արգելքը Կրեմլի կողմից սահմանվել էր, իբր, ոչ թե վրեժխնդրությունից ելնելով, այլ ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով»,- գրում է Բիդդերը:

Թուրքիայում ահաբեկչությունների թիվը չի պակասել, սակայն «Կրեմլը, ամեն դեպքում, մոռացավ անվտանգության նկատառումների մասին», իսկ Ժիրինովսկին սկսեց գուշակել, որ Թուրքիան շուտով «դուրս կգա ՆԱՏՕ-ից, կմիանա ՇՀԿ-ին, Մաքսային միությանը, իսկ ապագայում ավելի մտերիմ դաշնակից կլինի, քան եղբայրական Բելառուսը»:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների վերականգնումը, ըստ հոդվածագրի, «կարող է ազդել ՆԱՏՕ-ի նախագծերի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի նավերը երկար ժամանակով Սեւ ծով ուղարկելու՝ Ռումինիայի առաջարկի վրա»: Առանց Թուրքիայի ակտիվ գործողությունների այդ նախաձեռնությունը հազիվ թե իրականացվի:

Միաժամանակ, Թուրքիայի հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Շլիկովը ենթադրում է, որ Մոսկվային ընդառաջելու հարցում Թուրքիային հարկադրեց ներքաղաքական լարված իրադրությունը. քրդերի դեմ ռազմական գործողությունն ու ԻՊ-ի ահաբեկչությունները Թուրքիային վերջնականապես պատերազմող երկրի վերածեցին, իսկ նման իրավիճակում յուրաքանչյուր ընկերը կարեւոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ